Մեծ Բրիտանիան ոչնչացնում է իր հուշադրամները՝ «Բրեքսիտի» հետաձգման պատճառով

Մեծ Բրիտանիան ոչնչացնում է իր հուշադրամները՝ «Բրեքսիտի» հետաձգման պատճառով

Մեծ Բրիտանիայում սկսվել է այն հուշադրամների վերաձուլումը, որոնք թողարկվել էին ի պատիվ Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, նշելով, որ թողարկվել էր մոտ մեկ միլիոն հուշադրամ՝ 50 պեննի արժեքով։

Հուշադրամի վրա նշված էր 2019 թվականի հոկտեմբերի 31 թվականը, որը ինչպես հայտնի է «Բրեքսիտի» նախնական թվականն էր։ Սակայն բրիտանական գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը հետաձգեց այն մինչեւ հունվարի 31-ը։