Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Ռոնալդուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն գլխավորել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, հայտնում է Sportico-ն։

Անցած տարի Ռոնալդուն վաստակել է 260 միլիոն դոլար։ Բասկետբոլիստ Սթիվեն Քարրին զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղը (153,8 մլն), երրորդը՝ բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին է (147 մլն)։ Լիոնել Մեսսին 4-րդ տեղում է՝ 135 մլն դոլար եկամուտով:

Վարկանիշի լավագույն 10-յակում են հինգ ֆուտբոլիստ, երկու բասկետբոլիստ, երկու բռնցքամարտիկ և մեկ գոլֆիստ։
Հետաքրքիր է, որ ոչ մի կին չի մտել 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների թոփ 100-ում: Ամենաբարձր վարձատրվող մարզուհին ամերիկացի թենիսիստուհի Կորի Գաուֆն է՝ 125-րդ հորիզոնականում։ Անցյալ տարի նրա եկամուտը կազմել է 30,4 մլն.

2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը.
1. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 260 միլիոն դոլար
2. Սթիվեն Քարի (բասկետբոլ) – 153,8 մլն
3. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ) – 147 մլն
4. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 135 մլն
5. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 133,2 մլն
6. Նեյմար (ֆուտբոլ) – 133 մլն
7. Ալեքսանդր Ուսիկ (բռնցքամարտ) — 122 մլն
8. Քարիմ Բենզեմա (ֆուտբոլ) – 116 մլն
9. Կիլիան Մբապե (ֆուտբոլ) – 110 մլն
10. Ջոն Ռահմ (գոլֆ) – 105,8 մլն դոլար