«Ակվա Արմենիան» վարչապետին ներկայացրեց հայկական արտադրության առաջին տոնիկը (տեսանյութ)

«Ակվա Արմենիան» վարչապետին ներկայացրեց հայկական արտադրության առաջին տոնիկը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ցուցահանդեսի ժամանակ այցելեց «Ակվա գրուպ» ՍՊԸ-ի տաղավար, որտեղ նրան ներկայացրին «Ակվա Արմենիա» ընկերության արտադրած ջրերն ու հայկական արտադրության առաջին տոնիկը: Ընկերության հիմնադիր Դավիթ Ներսիսյանն ասաց, որ արտադրությունը կատարվում է Բջնիում և Զովունիում: Վարչապետը հետաքրքրվեց՝ արտահանում ունե՞ն, ինչին ի պատասխան՝ Դավիթ Ներսիսյանն ասաց, որ արտահանում են Ռուսաստան, նաև նմուշներ են ուղարկել Չինաստան: 

Մանրամասն՝ տոսանյութում: