ԱՄՆ-ի կողմից Միջուկային գործարքի համաձայնագրին վերադարձի մասին վկայող ազդակներ Իրանը չի ստացել․ Ալի Ռաբիի

ԱՄՆ-ի կողմից Միջուկային գործարքի համաձայնագրին վերադարձի մասին վկայող ազդակներ Իրանը չի ստացել․ Ալի Ռաբիի

Թեհրանը չի ստացել որեւէ ազդակ այն մասին, որ ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մտադրություն ունի վերադառնալու Միջուկային գործարքի համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին։ Ըստ նրա, Թեհրանը կենտրոնացած է Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի համաձայնագրի բոլոր անդամների հետ աշխատանքները վերականգնելուն եւ ակնկալում է, որ ԱՄՆ նոր կառավարությունը եւս կկենտրոնանա այն բանի վրա, որպեսզի վերականգնվի Իրանի հանդեպ վստահությունը՝ գործարքով նախատեսված բոլոր հանձնառությունների կատարումով։ Ռաբիին նաեւ ասել է, որ Իրանը որեւէ քայլ չի ձեռնարկի,  քանի որ նախ պետք է համոզվի, որ ամերիկյան վարչակազմը վերադառնալով էլ նախապայմաններ առաջ չի քաշի։ Հակառակ դեպքում որեւէ բանակցություններն այս ուղղությամբ ավելորդ են։ Նշենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր, որ Բայդենի ներկայացուցիչները բանակցում են Վաշինգտոնի՝ Միջուկային գործարքի համաձայնագիր վերադարձի պայմանների շուրջ։