Ավելի շատ ռուսական ինքնաթիռներ կխոցենք․ գեներալ Սիրսկի

Ավելի շատ ռուսական ինքնաթիռներ կխոցենք․ գեներալ Սիրսկի

Ուկրաինան շուտով կկարողանա ավելի շատ ռուսական ինքնաթիռներ խոցել, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նա այդպիսի հայտարարություն է արել ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ։

«Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք օդում ասիմետրիկ պատասխան կտանք ռուս օկուպանտին։ Էլ ավելի շատ այրվող ռուսական ինքնաթիռներ կլինեն։ Պետության ղեկավարությունն անում է հնարավոր ամեն ինչ դրա համար»,- նշել է Սիրսկին։

Նա հիշեցրել է, որ երկու տարվա ընթացքում Ուկրաինան նկատելի հաջողությունների է հասել՝ ազատագրելով հյուսիսը և Խարկովի մարզը, Խերսոնի մարզի մի մասը՝ Զմեյնի կղզին, ինչպես նաև մաքրելով Սև ծովը ռուսական նավատորմից։