«Հրապարակ». «Կարելի է նոր կարգախոս մտածել՝ Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի»

«Հրապարակ». «Կարելի է նոր կարգախոս մտածել՝ Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի»

Երեկ Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի մոտ ակցիային մասնակցող Արթուր Վանեցյանին հարցրինք՝ Նիկոլ Փաշինյանը մինչև Ամանոր կհեռանա՞, թե՞ Նոր տարվա գիշերը նրա ուղերձն ենք լսելու, նա ասաց՝ «Կարելի է նոր կարգախոս մտածել՝ Ամանորն առանց Նիկոլ Փաշինյանի կամ Ամանորն առանց դավաճան Նիկոլի»։

Իսկ թե ինչ են անելու, որ կարգախոսն իրականություն դառնա, ասաց՝ փակագծերը չենք բացի՝ կտեսնեք։ Երեկվա ակցիայի մասնակիցները կարմիր քարտ ցույց տվին Փաշինյանին, իսկ ընդդիմության անցումային վարչապետի թեկնածու հռչակված Վազգեն Մանուկյանը բարձրախոսով հայտարարեց, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, ոչ թե իշխանափոխության պայքար, այլ ազգային պայքար, որը մղել են 100, 200 տարի առաջ։