Ուֆայում կորոնավիրուսով հիվանդ պացիենտ է մահացել

Ուֆայում կորոնավիրուսով հիվանդ պացիենտ է մահացել

Ռուսաստանի Բաշկիրիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաք Ուֆայի կենտրոնական հանրապետական կլինիկական հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտ։ Այս մասին հայտարարել է Բաշկիրիայի ղեկավար Ռադիյ Խաբիրովն իր ինստագրամյան էջում կատարած գրառումով։ Ըստ հրապարակման, մահացածը տարեց կին էր, ով վերջին երկու ամիսներին իշեմիկ ինսուլտ էր տարել եւ ուներ շաքարային դիաբետ։ Նրա առողջական վիճակը գնահատվել էր ծանր, առկա խրոնիկ հիվանդություններով պայմանավորված։ Կինը նաեւ ոտքի անդամահատում էր տարել եւ նրա մոտ առկա էր եղել թարախակալման պրոցես։ Կնոջից կորոնավիրուսային փորձանմուշ վերցվել է մահվանից հետո։ Անալիզների պատասխանը եղել է դրական։