Մինսկում բերման է ենթարկվել Sky News-ի նկարահանող խումբը, առգրավվել է տեսախցիկը

Մինսկում բերման է ենթարկվել Sky News-ի նկարահանող խումբը, առգրավվել է տեսախցիկը

Մինսկում բերման է ենթարկվել բրիտանական Sky News-ի նկարահանող խումբը։ Նրանց մեջ է եղել նաեւ բրիտանահպատակ Դայանա Մագնեյը։ Առգրավվել է խմբի տեսախցիկը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հավելելով, որ որոշ ժամանակ անց խմբին լրիվ կազմով բաց են թողել։ Տեսախցիկը սակայն չեն վերադարձրել։

Տեսախցիկը ուղարկվել է փորձաքննության։ Ներկայումս դեռեւս ազատ չի արձակվել այն վարորդը, որը իրականացրել է նկարահանող խմբի տեղափոխումը։ Հայտնի է, որ բրիտանական հպատակություն ունեցող Դայանա Մագնեյը ունեցել է հավատարմագրում՝ Բելառուսի տարածքում աշխատելու համար։ Մյուսները եղել են Բելառուսի բնակիչներ։