Սոցհարցումային հաճույքաճղտիկ

Սոցհարցումային հաճույքաճղտիկ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սոցհարցումային հաճույքաճղտիկ ապրող նիկոլական քարոզչամեքենային հիշեցնեմ նույն կենտրոնի արված հետազոտական վերջին տվյալները ժողովրդի վիճակի մասին:

Համաճարակի ընթացքում բնակչության 68%-ի սոցիալ-տնտեսական վիճակը վատացել է:

Բնակչության 61%-ը չի ստացել պետական որևէ աջակցություն:

Հարցվածների մոտ 1/3-ը գործազուրկ է դարձել համավարակի ընթացքում:

Դե հիմա Նիկոլի "85%-ոց" վարկանիշի մումիան ֆորմալինից հանեք, փռեք արևի տակ ու թողեք իր բնական ճանապարհով նեխի»: