Մոսկվան անհանգստացած է, Ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկչության հնարավոր տարածումից․ Մարիա Զախարովա

Մոսկվան անհանգստացած է, Ղարաբաղյան հակամարտության գոտում ահաբեկչության հնարավոր տարածումից․ Մարիա Զախարովա

Մոսկվան անհանգստացած է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում կարող է ահաբեկչություն տարածվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ըստ «Ведомости»-ի փոխանցման։ «Ռազմական մասնագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները այս հարցը լրիվությամբ պահում են վերահսկողության տակ։ Դա մեզ անհանգստացնում է»,- ասել է Զախարովան, պատասխանելով այն հարցին, թե որքանով է իրական սպառնալիքը՝ այդ ռեգիոն ահաբեկիչների տեղափոխման պատճառով։ Այս ուղղությամբ, ըստ Զախարովայի, ակտիվ «ոչ հանրային» աշխատանք է տարվում։