Մանթո եմ

Մանթո եմ

Նիկոլ Փաշինյանը որոշել է այսօր Ֆեյսբուքում «բացահայտել», թե ինչով էին պայմանավորած երեկ կայացած ՏԻՄ ընտրություն իշխանությունների կրած պարտությունը տասից ավելի համայնքներում։ Եվ ահա թե ինչ է նա ճամարտակել իր ֆեյսբուքյան պատին․«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ, պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված»։

Այսինքն՝ այն, որ քաղաքացին մի շարք համայնքներում որոշեց մերժել Հայաստանը կործանման տանող, թուրք-ադրբեջանական լծի տակ ապագա խոստացող, Հայաստանի սուվերեն ճանապարհներին ադրբեջանական մաքսակետ տեղադրող իշխանություններին, դա ընդամենը քաղաքացու՝ իր քվեին տեր լինել է նշանակում, ոչ թե Հայաստանում թշնամու շահերը սպասարկող ռեժիմին մերժելը՝ գոնե համայնքային մակարդակում։ Եվ դա, պարզվում է, իր վաղեմի երազանքն է։

Հետո շարունակում է․ «Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»։

Այսինքն՝ խոստովանում է, որ իր բերած «արդար ու թափանցիկ» ընտրությունների արդյունքն ու հետևանքը եղավ այն, որ մենք ունեցանք անվտանգության ցածր, գրեթե զրոյական մակարդակ։ Եւ հիմա երևի ինքն էլ է գլխի ընկել, որ ավելի լավ էր ընտրությունները կեծղվեին, քան թուրքը մտներ մեր երկիր ու մեզ կոտորեր։ Ու չգիտի՝ ինչպես ուղիղ խոստովանի, այսպես՝ ոլոր-մոլոր մտքերով է հասկացնում։

Մի բան ակնհայտ է` Հայաստանում կասկածելի ու վտանգավոր ապագա խոստացող ուժի ղեկավարն ընդամենը մանթրաժից է նման դատողություններ անում։ Պարզ է, չէ՞, որ իրենց երազանքն էր, օրինակ, Աբովյանը ևս գրավել և վերցնել իրենց տիրապետության տակ, ու դրա համար գործի էին դրել իրենց ամբողջ իշխանական ռեսուրսը՝ Ռոմանոսով, բանով։ Նույնիսկ «հռչակավոր» Կոնջորյան Հայկն էր «շերեփը ձեռքը» մտել քաղաք ու դրսից որպես «մասովկա» բերած քաղաքացիներին «ապագա կա» համոզում։ Բայց պարտվեցին։ Պարզ է, չէ՞, որ Մասիսում իրենց երազանքն էր՝ տապալել Դավիթ Համբարձումյանին ու վերցնել Մասիսը իրենց ձեռքի տակ, դրա համար երեկ ձերբակալություններով, տարատեսակ ճնշումներով փորձեցին վախի մթնոլորտ սերմանել մասիսցների շրջանում, ու էլի չկարողացան։ Նույնը կարող ենք ասել Վանաձորի, Ապարանի, Գավառի և մյուս համայնքների մասին։ Ու հիմա մանթրաժից նստել Ֆեյսբուքում «բացատրություններ» են հորինում՝ իրենց կրած խայտառակ պարտությունը փորձելով ծախել ժողովրդի վրա որպես «քաղաքացու հաղթանակ»։