Ամերիկյան կառավարության նավերի համար կշարունակեն վճար գանձել 

Ամերիկյան կառավարության նավերի համար կշարունակեն վճար գանձել 

Պանամայի ջրանցքի ղեկավարությունը Վաշինգտոնից հնչած հայտարարությունն առ այն, որ ամերիկյան կառավարական նավերին թույլատրվել է անվճար երթեւեկել Պանամայի ջրանցքով։ Պանամա պետության՝ համանուն ջրանքցի սպասարկման եւ շահագործման հարցերով զբաղվող պետական գործակալությունը հայտարարել է, որ Պանամայի ջրանցքով երթեւեկության վճարների հետ կապված որեւէ փոփոխություն չի իրականացվել։ Միաժամանակ նաեւ՝ պանամական կողմը պատրաստ է ամերիկյան կողմի հետ քննարկել ամերիկյան ռազմական նավերի՝ ջրանցքով երթեւեկություն իրականացնելու հարցը։

Հայտնի է դարձել նաեւ, որ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել ամերիկա-պանամական գործակցությունն անվտանգության ոլորտում։ Հիշեցնենք  նաեւ, որ Պանաման հայտարարել է, որ դուրս է գալիս Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» գլոբալ նախագծից։