Ավստրիայում հայ ցուցարարներին են միացել այլազգիները

Ավստրիայում հայ ցուցարարներին են միացել այլազգիները

Վիեննայում երեկ երեկոյան ընդդեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հայերը մեծ հավաք են անցկացրել,  հավաքին ներկա են եղել Ավստրիայի տարբեր քաղաքներից հայեր, եզդիներ, նաեւ այլազգի ներկայացուցիչներ, ովքեր սատարել են հայերին։ 

Ցուցարարները, դրոշները մեքենաների վրա փակցրած, ավտոերթերով ուղեւորվել են Վիեննա, որտեղ պետք է տեղի  ունենար հավաքը։Անգամ Շվեյցարիայից, Իտալիայից են մասնակիցներ եղել։ 

Տեղում կատարվել է հանգանակություն, որը փոխանցվել է համահայկական հիմնադրամին։ 

Վիեննայում հոգեւոր առաջնորդ Տեր Անդրեասը ողջույնի խոսքում նշել է, որ իրենք դիմել են Ավստրիայի նախագահին, կանցլերին, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր հնարավոր լծակներով կկարողանան ազդել իրավիճակի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում