ԱՄՆ-ն կողմ է, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, բայց նախ պետք է բարեփոխումներ իրականացվեն

ԱՄՆ-ն կողմ է, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, բայց նախ պետք է բարեփոխումներ իրականացվեն

Հերթական անգամ Միացյալ Նահանգները կողմ է արտահայտվել, որպեսզի Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն մինչ այդ, Կիեւը պետք է իրականացնի անդամակցության գործողությունների պլանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Նշենք, որ մինչ այդ, ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն էլ հայտարարել էր, որ նախ պետք է Ուկրաինան իրականացնի իր բարեփոխումները եւ հետո արդեն մտածի ՆԱՏՕ-ին անդամակցության համար։ Ուկրաինայում գտնվող Թոնի Բլինկենն ու Վիկտորյա Նուլանդը ուկրաինական ղեկավարության հետ քննարկել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերը, քանի որ Բլինկենի համար կոռուպցիան Ուկրաինայի ներքին ամենալուրջ սպառնալիքն է։