Ռուսական պատվաստանյութը ապահովում է երկու տարվա պաշտպանություն կորոնավիրուսից

Ռուսական պատվաստանյութը ապահովում է երկու տարվա պաշտպանություն կորոնավիրուսից

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը, որը գրանցվել է այսօր՝ օգոստոսի 11-ին, կարող է մարդուն պաշտպանել կորոնավիրուսից մինչեւ երկու տարի։ Հենց այդքան է պատվաստանյութի օգնությամբ ձեւավորված իմունիտետի գործողության ժամկետը։ Այս մասին հայտնում է ՌԴ Առողջապահության նախարարությունը, ըստ «Ինտերֆաքսի» փոխանցման։ Պատվաստումը պատվաստանյութի երկանգամյա ներարկում է իրենից ներկայացնում։ Համատարած պատվաստումը, որը լինելու է կամավորության սկզբունքով, ամենայն հավանականությամբ կսկսվի հոկտեմբեր ամսից։ Այն լիովին անվտանգ է եւ ապահով։