Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնություն կհատկացվի 

Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնություն կհատկացվի 

Համաշխարհային բանկի ղեկավար Դեւիդ Մալպասը հայտարարել է, որ Ուկրաինայի համար նախապատրաստվում է օգնության նոր փաթեթ։ Այն ուղղվելու է այն բանին, որպեսզի բնակչությանը հնարավոր լինի պատշաճ կերպով մատուցել պետական ծառայությունները։ Նա այս մասին հայտարարել է Վարշավայումն ունեցած ելույթի ընթացքում։ Զարգացման միջազգային ընկերակցությունը, ըստ Մալպասի, նախօրեին հաստատել է Ուկրաինային 1 միլիարդ դոլար եւ Մոլդովային 100 միլիոն դոլար օգնության հատկացման ծրագիրը։

Reuters-ի հաղորդմամբ այդ հատկացմամբ Ուկրաինայի իշխանությունները կկարողանան վճարել աշխատավարձներ բուժաշխատողներին, թոշակներ թոշակառուներին, եւ իրականացնել նաեւ սոցիալական այլ պարտավորություններ։ Բացի այդ, Ուկրաինային արդեն 973 միլիոն դոլար օգնություն հատկացվել էր եւ բացի այդ, նաեւ 100 միլիոն դոլար էլ հատուկ տրամադրվել էր որպեսզի հնարավոր լիներ վճարել  ուկրաինացի ուսանողների համար նախատեսված կրթաթոշակները։