Մայք Թայսոնը հնարավոր է մենամարտի Թայսոն Ֆյուրիի հետ

Մայք Թայսոնը հնարավոր է մենամարտի Թայսոն Ֆյուրիի հետ

Բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հնարավոր է ցուցադրական մենամարտ անցկացնի Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի վարկածով գոտու գործող չեմպիոն Թայսոն Ֆյուրիի հետ։ Այս մասին հայտնում է BT Sport-ը, հիշեցնելով, որ այս տարվա ապրիլի վերջին 53-ամյա Թայսոնը հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ ռինգ։

Հիշեցնենք, որ երեսունմեկամյա Ֆյորին հաղթել է ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերին տեխնիկական նոկաուտով յոթերորդ ռաունդում ավարտելով մենամարտն ու նվաճելով WBC չեմպիոնական գոտին։ Ֆյուրին ասել է, որ իրեն զանգել ու հարցրել են, թե արդյոք կուզենար մենամարտել Մայք Թայսոնի հետ։ Ինքը համաձայնել է, սակայն կարծում է, որ «դրանից բան դուրս չի գա»։