Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ավելի կարևոր երկիր է

Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ավելի կարևոր երկիր է

Շատ է խոսվում ԱՄՆ արտաքին օգնության և Հայաստանին ու Արցախին տրամադրվող աջակցության մասին: Հնչում են տարբեր թվեր, տարբեր ծրագրեր, տարբեր մեկնաբանություններ` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: 

Ցանկանում եմ մի քանի միտք հստակեցնել:

1. 2020 թվականի ԱՄՆ բյուջեն դեռևս հաստատված չէ: 
2. Կան նախագծեր, որոնցով նախատեսվում է Հայաստանին տրամադրվող օգնությունը դարձնել 6.75մլն: Սա դեռ չի նշանակում, որ լրացուցիչ օգնություն չի լինելու:
3. ԱՄՆ կոնգրեսը բյուջեն հաստատող մարմինն է և նա է վերջնական որոշում կայացնում բյուջետային հատկացումների մասին: 
4. Հայաստանին 40մլն լրացուցիչ աջակցություն տրամադրելու վերաբերյալ հարցը դեռևս Սենատում չի քնննարկվել`, սակայն հաստատվել է Ներկայացուցիչների պալատում:
5. Կրճատման մտքից հրաժարվելու վերաբերյալ Թրամփի որոշումը վերաբերում էր 2019թվականի վերջին եռամսյակի օգնությանը:
6. ԱՄՆ արտաքին օգնությունը զգալիորեն կրճատվում է ողջ աշխարհի համար: 
7. Արցախին տրամադրվող օգնությունը USAID-ի ծրագրերից մեկն է, որի ապագան` այլ նմանատիպ ծրագրերի պես մշուշոտ է: 
8. ԱՄՆ-ն կարող է զրոյացնել ցանկացած ծրագիր, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է կրկին ծրագիր վերսկսել` այլ խողովակներով, այդ թվում «պահուստային միջոցներից» ֆինանսավորել, եթե դա բխում է իր շահերից:
9. ԱՄՆ-ն Ադրբեջանին ավելի շատ ռազմական օգնություն է տալիս քան մեզ, ոչ թէ այն պատճառով, որ մեզ ավելի քիչ է սիրում, այլ այն պատճառով, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի համար ավելի կարևոր երկիր է: 
10. Այո, լրցուցիչ օգնություն ստանալու համար մենք կարող ենք ավելի էֆֆեկտիվ աշխատել, բայց... 
11. Հայաստանին և Արցախին օգնություն տրամադրելու հարցում համայնքն ու լոբբիստներն ավելի էֆֆեկտիվ են, քան Հայաստանի իշխանությունները, բայց սա օբյեկտիվ է ու տրամաբանական: Նրանց ազդեցությունը Վաշինգտոնում ավելի մեծ է քան Հայաստանի իշխանություններինը: 
12. Մոտակա 6 տարիներին շատ օգնության հույս պետք չէ ունենալ: Թրամփը դեռ երկու տարի ունի, մեկ անգամ էլ վերընտրվելու լուրջ հնարաորությամբ: 
13. Թրամփի համար արտաքին օգնության տրամադրումը բացասական երևույթ է:

Սուրեն Սարգսյան