Պարզ չէ, թե երբ կավարտվի․ ՊՎԾ ղեկավարը՝ առողջապահության նախարարությունում ստուգումների մասին

Պարզ չէ, թե երբ կավարտվի․ ՊՎԾ ղեկավարը՝ առողջապահության նախարարությունում ստուգումների մասին

Երկու ամիս է, ինչ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է սկսել առողջապահության նախարարությունում։ Ստուգումները հիմնականում վերաբերում են կորոնավիրուսի դեմ պայաքարի շրջանակում ստացված հատկացումներին և ծախսերին։

ՊՎԾ ղեկավար Տիգրան Ուլիխանյանը «Հրապարակ»-ին հայտնեց, որ այս գերատեսչությունում ստուգումները շարունակվում են «Ավարտման դեպքում դրա մասին տեղեկատվություն կտրամադրվի, ընթացիկ ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն չենք տրամադրում»։

Հարցին, թե ինչո՞ւ է ամիսներով տեւում այդ ստուգումները, ՊՎԾ ղեկավարն արձագանքեց․ «Այո, պարզ չէ, թե երբ կավարտվի, ծավալը մեծ է, դրանով է պայմանավորված, երբ ավարտվի, ինֆորմացիա կտրամադրենք»։

Հարցին, թե էլ որտե՞ղ են ստուգումներ լինում, մարզերում կա՞ն, ասաց, որ եղել են, կան եւ լինելու են ուսումնասիրություններ, սակայն նա չմանրամասնեց, թե որ քաղաքապետարաններում են ստուգումներ լինում։

Հիշեցնենք,որ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Սյունիքի մարզի մի քանի քաղաքաքապետարաններում ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում, դրանք ընթացքի մեջ ենք