Լուկաշենկոն Բելառուսի նոր վարչապետ է նշանակել

Լուկաշենկոն Բելառուսի նոր վարչապետ է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես հայտնի է, երեկ արձակել էր կառավարությունը, հայտնելով, որ արմատական փոփոխություններ չի նախատեսում նախարարական կազմում։ Եվ ահա, արդեն այսօր նա վարչապետ է նշանակել Ռոման Գոլովչենկոյին, ով մինչ այս, զբաղեցնում էր ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը։

Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն։ Նշենք, որ Գոլովչենկոն բելառուսական պետական համակարգում նոր մարդ չէ։ Ունի աշխատանքային մեծ փորձ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, ներառյալ նաեւ դիվանագիտական ոլորտում։