«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձերի կրկնակի նվազեցումից

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձերի կրկնակի նվազեցումից

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը դիմել է ֆուտբոլիստներին, խնդրելով կրկին համաձայնել աշխատավարձերի կրճատմանը՝ կորոնավիրուսային համավարակի բերած ճգնաժամի պատճառով։ Նշենք, որ առաջին պայմանավորվածության ժամկետը, որը կար ակումբի ղեկավարության եւ մարզիկների միջեւ, մոտենում է ավարտին։

Երեք ամսվա ընթացքում մարզիկները համաձայնել էին չստանալ իրենց հասանելիք վճարումների 17 տոկոսը, որի արդյունքում ակումբը կարողացել է տնտեսել 40 միլիոն եվրոն։ RAC1-ի փոխանցման համաձայն, այս անգամ սակայն մարզիկները հրաժարվել են երկրորդ անգամ աշխատավարձերի նվազման գնալ, չնայած, որ նրանց հետ բանակցել է ակումբի նախագահ Խոսե Մարիա Բորտոմեուն։

Նշենք, որ այս անգամ ակումբը փորձում է այնպես նվազեցնել վճարումները, որ կարողանա տնտեսել 10 միլիոն եվրո։