Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար․ Ֆրանսիայի ԱԳՆ
Փարիզն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Նրա խոսքով՝ ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին Փարիզում Ուկրաինային աջակցող գագաթնաժողովից հետո հայտարարեց, թե չի կարելի բացառել, որ ՆԱՏՕ-ն կարող է իր զորքերն ուղարկել Ուկրաինայի մարտական գոտի՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։
Դա հարուցեց ՆԱՏՕ-ի և հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների մեծ մասի բացասական արձագանքը։
Կարծիքներ