Դոնբասի կամավորականները ՌԴ իշխանություններին կոչ են արել աջակցել Հայաստանին ու Արցախին

Դոնբասի կամավորականները ՌԴ իշխանություններին կոչ են արել աջակցել Հայաստանին ու Արցախին

 «Դոնբասի կամավորականների միության» ղեկավար Ալենքսանդր Բորոդայը կոչ է արել Ռուսաստանի  ղեկավարությանը աջակցել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հակամարտության ընթացքում։ Այս մասին ռուսաստանյան  «Լուրեի ազգային ծառայության» ղեկավարությանը հայտնել է միության համագումարին ներկա թղթակիցը։«Հայերը, որպես քրիստոնյա ժողովուրդ, այս տարածաշրջանում Ռուսաստանի հենարանն են։Եթե Ռուսաստանը իրեն համարում է մեծապետական երկիր, գերտերություն՝ թեկուզ տարածաշրջանային, պետք է աջակցի հայ ժողովրդին։ Հայ ժողովուրդը Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունն է։

Հայերը՝ բարի, պարզ մարդիկ, շատ սպասում են, թե  վերջապես երբ Ռուսաստանը կօգնի իրենց», - հայտարարել է Բորոդայը։
Նա նշել է, որ արցախյան հակամարտության պատճառը պետք է փնտրել  բոլշևիկյան քաղաքական գործիչներ Վլադիմիր Լենինի ու Լև Տրոցկու քաղաքականության ակունքնում, քանի որ նրանք էին, որ ԽՍՀՄ կազմավորման փուլում հայկական հողերը հանձնեցին ադրբեջանցիներին։