Ես կարծում եմ՝ կաղումներ կան․Վարդան Արամյան (Տեսանյութ)

Ես կարծում եմ՝ կաղումներ կան․Վարդան Արամյան (Տեսանյութ)

Հարցին, թե տնտեսական հեղափոխության համար ինքը նախադրյալներ տեսնու՞մ է, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը պատասխանեց․

« Գիտեք՝ նախադրյալներ միշտ էլ կան, բայց տնտեսական հեղափոխությունը ես հասկանում եմ խորքային բարեփոխումներ, դա այն է, երբ քեզ մոտ պետք է ինստիտուտները շատ լավ աշխատեն, որպեսզի դրանք արձագանքեն, որոշումներ պետք է լինեն, և այդ որոշումները ոչ թե պետք է լինեն պատահական հիմքերի վրա, այլ պետք է ինստիտուցիոնալացվի։ Դա որպեսզի լինի, իրականում մենք չպետք է երազենք, որ 6 կամ 7 ամսվա կտրվածքով դու կարող ես հասնել դրան։ Այլ բան է, որ դու ունենաս հստակ ծրագիր և քայլերի հերթականություն, որը քեզ մոտ կտանի այդ ինստիտուտների ամրապնդմանը։ Ես կարծում եմ՝ կաղումներ կան, որովհետև այն, թե մենք ինչպես պետք է հասնենք դրան, դա պետք է ուղղված լինի յուրաքանչյուր ոլորտային ծրագրում »։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում է «Ի՞նչ անել 2» խորագիրը կրող տնտեսական համաժողովը, որին հրավիրված է նաև Վարդան Արամյանը։