Ինչպիսին է Անտարկտիդայի մակերեւույթը առանց սառցե ծածկույթի

Ինչպիսին է Անտարկտիդայի մակերեւույթը առանց սառցե ծածկույթի

Գիտնականները ներկայացրել են Անտարկտիդայի մակերեւույթի ամենից մանրակրկիտ քարտեզը՝ առանց սառցե ծածկույթի։

Քարտեզի հիմքում ընկած են վերջին վեց տասնամյակներում իրականացված գիտահետազոտական աշխատանքները։ Այս մասին հայտնում է Scientific Data (SciData) պարբերականը։

Նշվում է, որ Անտարկտիդայի սառցե ծածկույթի մակերեսը կազմում է 27 միլիոն խորանարդ մետր։ Քարտեզի վրա պատկերված են լեռնաշղթաներն ու կանյոնները, ինչպես նաեւ՝ Անտարկտիդայի ռելյեֆի այլ առանձնահատկությունները, որոնք ծածկված են սառույցի տակ։

Ներկայացված քարտեզը կարեւոր նշանակություն կունենա թե Անտարկտիդայի հետազոտման, թե կլիմայական փոփոխությունների գնահատման համար։

Պարզվել է նաեւ, որ Անտարկտիդայի սառույցների մեծ մասը գտնվում են ծովի մակարդակից ցածր հատվածում, ինչը օվկիանոսային ջրերի տաքացման, կլիմայի փոփոխությունների պատճառով, ավելի խոցելի է` դառնում են ենթակա հալչելու։