Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունենում Կոնդի եկեղեցում:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Տիգրանաշենի հատվածում՝ ձորի մեջ հայտնաբերվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան՝ ներսում պատգամավորի անշնչացած մարմինը։

Ոստիկանությունից հայտնեցին, որ հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում, ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատել է շրջված վիճակում գտնվող ընկերոջ «Հոնդա» մեքենան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ եւ պարզել, որ մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, որը մահացել է։ 

Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ պատգամավորի մահվան կապակցության քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով։  Մհեր Սահակյանի մտերիմների խոսքով՝ պատգամավորի մահը առեղծվածային է, նրա գտնվելու վայրի մասին որեւէ մեկը չի իմացել։   Նշենք, որ Մհեր Սահակյանը ամուսնացած էր, չնայած երիտասարդ տարիքին՝ նա արդեն բազմազավակ հայր էր, 4 որդի ուներ, կրտսերը մեկ տարեկան է։