Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է տեղի ունեցած նախագահական ընտրություններում․ Բելառուսի ԿԸՀ

Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել է տեղի ունեցած նախագահական ընտրություններում․ Բելառուսի ԿԸՀ

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ նախնական արդյունքների, հաղթում է նախագահական ընտրություններում, որը տեղի է ունեցել նախօրեին, հավաքելով քվեների 80,23 տոկոսը։

Նրա օգտին քվեարկել է 4 միլիոն 652 հազար մարդ։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 84,23 տոկոս։ Մասնակիցների թիվը եղել է 5 միլիոն 790 հազար մարդ։