Փլուզում ոսկու հանքում, կա չորս զոհ

Փլուզում ոսկու հանքում, կա չորս զոհ

Փլուզում է տեղի ունեցել ՀԱՀ Օրքնիի ոսկու հանքում, ինչի հետեւանքով զոհվել է չորս լեռնագործ։ Այս մասին հայտնում է News24 կայքը։ Դեպքի վայրում հանքախորշում եղել է հինգ մարդ, որոնք արգելափակվել են։ Փրկարարական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել փրկել մեկին, իսկ չորսը մահացել են։ Փրկվածը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է կայուն։ Նշենք, որ անցյալ տարի ՀԱՀ-ում հանքերում զոհվել է 81 հոգի։