ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են. ձերբակալվել է շուրջ 1400 քաղաքացի

ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են. ձերբակալվել է շուրջ 1400 քաղաքացի

ԱՄՆ֊ի 17 քաղաքներում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության  հետևանքով տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում իրավապահները ձերբակալել են մոտ 1400 քաղաքացու, հայտնում է Associated Press֊ը: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ իրավապահ մարմինները ձերբակալել են առնվազն 1383 մարդու։ Նշվում է, որ ձերբակալվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել: