Դաղստանում ապստամբել են բանտարկյալները

Դաղստանում ապստամբել են բանտարկյալները

Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետության Տյուբե գյուղի մոջ գտնվող թիվ 7 քրեակատարողական հիմնարկում ապստամբություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ռուսական Life-ը։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է կոնկրետ դարձել ապստամբության պատճառը։ Ըստ պաշտոնական հայտարարության, անկարգությունները ճնշվել են եւ վերականգնվել է քրեակատարողական հիմնարկի ընթացիկ ռեժիմը։ Նշվում է նաեւ, որ անկարգությունների հրահրողները եղել են քրեական ենթամշակույթի կրողներն ու աջակիցները։