Ինչով են վտանգավոր ծանոթությունների կայքերը․ ներկայացնում է մասնագետը

Ինչով են վտանգավոր ծանոթությունների կայքերը․ ներկայացնում է մասնագետը

Ռուսաստանցի փորձագետ Անտոն Կուկանովը ներկայացրել է, թե ինչ վտանգներ են պարունակում ծանոթությունների հայտնի կայքերը։ Նա նկատել է, որ համավարակով պայմանավորված, երբ իրական շփումները նկատելիորեն նվազել են, բավական լայն ճանաչում են գտել վիրտուալ շփումն ու վիրտուալ ծանոթությունները եւ այլես դադարել են լինել ինչ որ ամոթալի բան։ Մասնագետը նկատել է, որ ինչպես բոլոր տեսակի օնլայն ծառայությունների հարթակներում, այս ծառայություններից օգտվելիս, եւս չպետք է մոռանալ որ հարկ է պահպանել զգոնությունը, քանի որ միշտ էլ կարող են հանդիպել անբարեխիղճ եւ հոգեպես անհավասարակշիռ օգտատերեր։ Մշտապես առկա է խարդախության զոհ դառնալու վտանգը եւ խորհուրդ է տվել լինել զգույշ եւ ուշադիր։