ՄԻՊ-ը այցելել է Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր

ՄԻՊ-ը այցելել է Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այցելել ենք Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր փաստահավաք աշխատանքներով՝ կապված հուլիսի 12-14-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծությունների և գնդակոծությունների հետ:

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն, ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»: