Վիկտոր Մնացականյանը`համերգասրահի տնօրեն

Վիկտոր Մնացականյանը`համերգասրահի տնօրեն

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Երեւանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հրավերը ստացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանից։

«Հրավերը ստացել եմ մաեստրո Թոփչյանից եւ նվագախմբից։ Ինձ համար նվագախումբը Հայաստանի ամենակարևոր մշակութային կառույցներից է, իսկ համերգասրահը ուղղակի այդ մեծ կառույցի բաղկացուցիչ մասն է»,-ասաց Մնացականյանը եւ նկատեց, որ տնօրենի մրցույթը ամենայն հավանականությամբ կլինի մի քանի ամսից։ Իսկ մինչ այդ ծանոթանում է խնդիրներին, բոլորն էլ, ըստ նրա, լուծելի են։ Կփորձեն մշակութային կյանքը ակտիվացնել եւ մարդկանց վերադարձնել ուրախ տրամադրությունը։

Ի դեպ, համերգասրահի նախկին տնօրեն Ռուզաննա Սիրունյանը կմնա տնօրենի խորհրդականի կարգավիճակում։