Հակառակորդը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. իրավիճակն՝ Արցախում

Հակառակորդը երկու անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. իրավիճակն՝ Արցախում

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։

Ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի կնքումից ի վեր Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի երկու խախտում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստերի վերաբերյալ հետաքննություն է անցկացնում։