Իրան․ խերդ մոռացած շառի հետևից ես ընկել․․․

Իրան․ խերդ մոռացած շառի հետևից ես ընկել․․․

 Իմ հայրենակիցների խոսքով եմ սկսելու։ Ակսել Բակունցն ասում էր՝ Պետի մե խեր խաբար բեր։  Սերո Խանզադյանն էլ ասում էր՝ ոտքդ խերով լինի։ Բոլոր ժամանակներում մարդիկ մի խեր խաբարի են սպասել, մի «խեր ոտի են սպասել», որ իրենց տուն, երկիր  մտնի ու բարին բերի։ Շառից մարդիկ փախել են։ Դրա համար էլ խոսք կա՝ ինչից փախչում, գալիս ու քեզ է ռաստ գալիս։ Հիմա ռաստվել ենք շառի , փորձանքի։ Մարդ, երբ մեկի պատճառով  շառի մեջ է ընկնում,  ասում է՝ «Այ տղայ, շառ խօ չես, շառդ քաշի գնա, քանի շուտ է»։ Հիմա ազգովի շառի մեջ ենք։ Ու քանի որ փորձանքը վեց տարի չի հեռանում, ինչքան էլ պահանջում են,  մնում է անճարակությունից  համակերպվել՝ «այս ինչ շառի մեջ ընկանք» ասելով։ 
Վեց տարի է, ինչ մեր Տունը էս իշխանությունը ոտք դրեց՝ շառից, փորձանքից, պատուհասից, աղետից, չարիքից,  պատերազմից աչք չենք բացում։ Եկան- չեկան, մի խեր խաբար չլսեցինք։ Առաջ մեր պապերը  տերողորյա, թազբեհ  էին գցում՝ խեր- շառ, Աստված ․․․

Ակսել Բակունցը մի տեղ ասում է՝ «(Նա) նստել էր թազբեհի դեղին հատիկներն էր համարում» : Մերօրյա թազբեհի միայն շառ հատիկն է մնացել, իշխանությունը Հայաստանի  բոլոր խեր հատիկները պոկել է։ Մի խեր հատիկ ունենք, էն էլ ճոճվող ատամի վիճակում է թողել՝ որ մի լավ՝ Ամերիկայով- բանով ձգի, կպոկի։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասում է՝ խի՞ չեք ձեր վերքը բուժում։ Մարդը էլ ո՞նց ասի ՀՀ իշխանությանը՝ այ տղա՝ խոսի՜ր․․․ «Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի»։ Վերքը քոնն է՝ այ տղա ձայն հանի՜ր․․․ Տե՜ր կանգնիր ժողովրդիդ, երկրիդ։  Հայաստանին բաժին ընկած խեր հատիկը թողած՝ մարդը իրեն ամերկաների չոլերն է գցել»։ Այ տղա, կողքիդ եմ, հենվիր, խերդ մոռացած  շառի հետևից ես ընկել․․․ Ինչու՞ համրիչիդ վրա միայն շառ հատիկը թողեցիր։