Թուրքիան ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ է հրավիրել ի պատասխան Իդլիբում իրադրության սրացման

Թուրքիան ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ է հրավիրել ի պատասխան Իդլիբում իրադրության սրացման

Թուրքիան ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ է հրավիրել, ի պատասխան ավելի քան 30 թուրք զինվորականի զոհվելու՝ սիրիական Իդլիբի ապա-էսկալացիոն գոտում։ Նիստը տեղի կունենա այսօր՝ Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվի օդային այն հարձակումը, որի հետեւանքով զոհվել են թուրք 33 զինվորականները։ Նշենք, որ թուրքական հենակետերին հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական ուժերի ռազմա-օդային ստորաբաժանումները։