Ղազախստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանից գնված մեքենաների հարցում

Ղազախստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանից գնված մեքենաների հարցում

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ղազախստանը լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանից գնված մեքենաները իրենց երկրում առանց մաքսազերծման շահագործելու հարցում: Չգիտեմ ինչն է իրական պատճառը, բայց այս քայլով զգալիորեն կասեցվում է Հայաստանից մեքենաների արտահանման գործընթացը, իսկ մեր հազարավոր քաղաքացիներ ԱՄՆ-ի աճուրդներից հսկայական թվով մեքենաներ էին ներկրել Հայաստան: Սա կբերի մեքենաների ահռելի քանակության առկայություն, ինչն արդեն տեսանելի է նույնիսկ բակերում այլևս կանգնելու տեղ չկա, մյուս կողմից էլ նյութական հսկայական վնաս են կրում ֆիզիկական անձիք: Պետությունը պետք է փորձի կարգավորել այս հարցը, իսկ դա Ղազախստանի դեպքում ավելի լավ կլինի շտկել ոչ պաշտոնական խողովակակներով: Չգիտեմ ունի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պրակտիկ, անձական շփումներում դրսում վստահություն ներշնչող բավարար թվով թիմակիցներ, բայց այս հարցը լուծել է պետք, այլապես սպասեք բողոքի նոր ակցիաների:
Հ.Գ պրակտիկ հարցեր լուծելիս դրսում պետք է ունենալ վստահություն, ժողովրդավարություն, թավիշ և նման այլ եզրույթներ գործին օգուտ չեն տա, կարևորը շահերն են, ավելի ճիշտ դրանց խելամիտ համադրումը»: