ԱԺ-ն «երեսի զոռով» ընդունեց քաղաքացիների զանգերի վերահսկման նախագիծը

ԱԺ-ն «երեսի զոռով» ընդունեց քաղաքացիների զանգերի վերահսկման նախագիծը

Ազգային ժողովը քիչ առաջ արտահերթ նիստով վերջապես ընդունեց կառավարության ներկայացրած քաղաքացիների զանգերի վերահսկման և տեղորոշման նախագիծը: Դահլիճում միայն իմքայլական պատգամավորներն էին, ընդդիմությունը չէր մասնակցում նիստին, ինչը իշխանական պատգամավորները համարեցին անհարգալից վերաբերմունք ժողովրդի և խորհրդարանի նկատմամբ:

Նշենք, որ առավոտյան նույն այս խորհդրարանը մերժեց այս նախագծի ընդունումը, քանզի «Իմ քայլից» բավարար թվով պատգամավորներ ներկա չէին ու չկարողացան բավարար թվով ձայներ ապահովել: Հետո հանկարծ տեղեկացրին, որ ժամը 17:00-ին նորից արտահերթ նիստ են հրավիրում՝ հենց այս հարցի քննարկման օրակարգով: Ի վերջո, նախագծին «կողմ» քվերակեց 70 պատգամավոր, և որոշումն ընդունեց: Կաեկի է ասել՝ կառավարությունը երեսի զոռով ընդունել տվեց այս նախագիծը: