ԱԺ-ում պատգամավորնե՞ր ունենք, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ. ՀՀԿ-ի ակցիան՝ կառավարության դիմաց

ԱԺ-ում պատգամավորնե՞ր ունենք, թե՞ հատիկով սիգարետ վաճառողներ. ՀՀԿ-ի ակցիան՝ կառավարության դիմաց

ՀՀԿ երիտթևը քիչ առաջ բողոքի ակցիա էր իրականացնում կառավարության շենքի դիմաց։ 
ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ակցիայի նպատակն այն է, որ իշխանություններին թույլ չտան մոռացության մատնել իրենց կոռուպցիոն, սկանդալային պատմությունները։

«Կառավարությանը թվում է՝ ամեն հնչեղ թեմա մեկ այլ հնչեղ թեմայով փոխարինելով իրենք հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց սկանդալային պատմությունները։ Այս ակցիայով մենք ուզում ենք ցույց տալ, որ դա նրանց չի հաջողվելու։ Արդեն մեր համար սովորական է դարձել , որ Սահմանադրությունը բռնաբարվում է , որ բարձրագույն իշխանություննները կապված են կոռուպցիայի հետ, ուզում ենք հասկանանք հիմա՝ մենք վարչապետ ունենք, թե չէ, մենք ԱԺ-ում պատգամավորնե՞ր ունենք, թե հատիկով սիգարետ վաճառողներ»,- նշեց Մամիջանյանը։