Աշխարհում 700 միլիոն մարդ գտնվում է քաղցի ճիրաններում․ ՄԱԿ

Աշխարհում 700 միլիոն մարդ գտնվում է քաղցի ճիրաններում․ ՄԱԿ

Աշխարհում դեռեւս 700 միլիոն մարդ, 2019 թվականի դրությամբ, գտնվում է սովի ճիրաններում։ Վերջին հինգ տարիների համեմատությամբ այդ թիվն ավելացել է 60 միլիոնով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։ Ըստ զեկույցի, աշխարհում պարենային անվտանգության եւ սննդի ապահովվածության վիճակը վատթարացել է։ 2019-ին սննդի դեֆիցիտի հետ առերեսվել է 690 միլիոն մարդ, այն դեպքում, երբ 2018-ին այդ թիվը 680 միլիոն էր մոտ։ Սննդի դեֆիցիտը հատկապես սուր է զգացվում Ասիայում, իսկ ամենից արագ սովը տարածվում է Աֆրիկայում։ Ասիայում սովի ճիրաններում գտնվում է 381 միլիոն մարդ, Աֆրիկայում՝ 250 միլիոն մարդ, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում՝ 48 միլիոն մարդ։ Վիճակի վատթարացում է սպասվում, պայմանավորված կորոնավիրուսային համավարակի հետ։