Կանենք, անվտանգության նորմերը պահելով կանենք

Կանենք, անվտանգության նորմերը պահելով կանենք

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել  է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ներկայացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի համալսարանական  8 թեկնածուներին։

Գևորգյանը դրա համար պետք է գիտական խորհրդի նիստ հրավիրի, մինչդեռ հավաքներ իրականացնելը չի թույլատրվում։ Գևորգյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման հանձնարարական նախարարից ստացել է, և ասաց, պատրաստվում է գիտխորհրդի նիստ հրավիրել։ Ինչպե՞ս՝ հարցրինք ռեկտորին , չէ՞ որ նախկինում «անվտանգության նկատառումից» ելնելով նիստեր չէին հրավիրում, պատասխանեց՝ «Կանենք, մի անհանգստացեք, անվտանգության նորմերը պահելով կանենք»։

Հիշեցենենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդ չունի դեռևս մարտի 31-ից՝ շուրջ 2 ամիս, և անհասկանալի է, թե ինչո՞ւ չէր կարելի «անվտանգության նորմերը» պահելով ավելի վաղ անել, ԵՊՀ-ն էլ այժմ կունենար ընտրված ռեկտոր։