Դա ընդդիմությանը կզրկի ընտրական հանձնաժողովներում 50 %-ը վերահսկելու հնարավորություններից
Եթե խորհրդարանում չկա ընդդիմադիր խմբակցություն, ապա այս իրավունքները վերանում են և դրանք ամբողջությամբ անցնում է ընտրատարածքային հանձնաժողովին, որն ամբողջությամբ ձևավորված է իշխանության ներկայացուցիչներից։ Այսինքն՝ պահանջելով ընդդիմության՝ մանդատներից հրաժարվել, դուք զրկում եք ընդդիմությանը ընտրական հանձնաժողովներում առնվազն 50 %-ը վերահսկելու հնարավորություններից, որպեսզի ընտրությունները չկեղծվեն: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մեզ համար չափազանց կարևոր է այն իրավիճակը, երբ այս իշխանությունը բերում է ակնհայտ հակապետական, հակաիրավական, հակասահմանադրական մի նախաձեռնություն, որին ի պատասխան չափազանց կարևոր է լինում մանդատներից հրաժարվելը, որպեսզի հետագայում դու կարողանաս վիճարկել նման փաստաթղթի ընդունումը»,- ասել է նա:
Կարծիքներ