Արա Սաղաթելյանն ազատ կարձակվի

 Արա Սաղաթելյանն ազատ կարձակվի

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, քիչ առաջ ոչ իրավաչափ է ճանաչել Սաղաթելյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Սաղաթելյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտման հավաքներ կազմակերպելու համար։