Ցանկանում են զեղչեր սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար

Ցանկանում են զեղչեր սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար

Ամերիկյան գործող վարչակազմը մշակում է կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար զեղչեր սահմանելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Մենք գիտենք, որ միլիոնավոր ամերիկացիներին հարկավոր է փոքրիկ խթանիչ այն բանի համար, որպեսզի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ։

Մենք աշխատում են խոշոր բիզնեսի հետ, մասնավորապես, մթերային խանութների, որպեսզի հատուկ պայմաններ ապահովենք, օրինակ՝ զեղչեր, այն գնորդների համար, ովքեր կորոնավիրուսի դեմ պատվաստում են անցել»,- ասել է նախագահ Բայդենը։ Նա նաեւ կոչ է արել գործատուներին վճարվող ժամանակ հատկացնել իրենց աշխատողներին՝ պատվաստվելու համար։