Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։

Այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը։

Համաձայն հաղորդագրության՝ միջանկյալ միջոց կիրառելը ենթադրում է՝

պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով

 պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից

պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: