Միխեիլ Սաաակաշվիլին կրկին հայտարարել է Վրաստան իր վերադարձի մասին

Միխեիլ Սաաակաշվիլին կրկին հայտարարել է Վրաստան իր վերադարձի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին կրկին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Վրաստան եւ արդեն գնել է տոմս հոկտեմբերի երկուսի համար՝ Թբիլիսի վերադառնալու համար։ Հիշեցնենք, որ այդ օրը Վրաստանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ։

«Իհարկե, ես, ինչպես եւ ասել եմ, հոկտեմբերի երկուսի համար տոմս եմ գնել, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում եւ պաշտպանեմ ձեր կամարտահայտությունն ու մասնակցեմ Վրաստանի փրկությանը»,- ասել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։

Նա նաեւ հրապարակել է օդանավի տոմսի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում, որի մասին ասել էր տեսաուղերձում։ Նա Վրաստան մեկնելու է ուկրաինական Բորիսոպոլի օդանավակայանից։