Եվրոպայում կարեւոր դեղամիջոցների սուր դեֆիցիտ կա
Եվրամիութունում կարեւոր նշանակության դեղամիջոցների սուր պակաս կա, հայտարարել է Եվրախորհրդարանի լեհ պատգամավոր Բարթոշ Արլուկովիչը։ «Կենսական կարեւորություն ունեցող դեղամիջոցների պակասը եվրոպական շուկայում լուրջ խնդիր է, որը ազդում է պացիենտների կյանքի եւ առողջության վրա։ Հատկապես դժվար է գտնել այն դեղամիջոցները, որոնք օգտագործվում են խրոնիկ եւ եզակի հիվանդությունների բուժման համար, ինչպես նաեւ, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի դեպքերի համար։ Այդպիսիք են օնկոլոգիական դեղամիջոցներն ու ցավազրկողները։ Այս ամենի հետեւանքները կարող են լինել աղետալի եւ կարող են բերել մահացության դեպքերի ավելացման»,- Եվրահանձնաժողովին ուղղված իր խոսքում ասել է Արլուկովիչը։
Նա նաեւ հիշեցրել է, որ դեռ անցյալ տարի Եվրահանձնաժողովը ներկայացրել է 200 անվանումից բաղկացած ցանկ, հայտարարելով, որ դրանք համարվում են կրիտիկական կարեւորություն ունեցող դեղամիջոցներ ԵՄ համար։ Եվրապատգամավորը հետաքրքրվել է, թե դեղամիջոցների պակասորդի հետ կապված հարցերի կարգավորման համար ինչ քայլեր են ձեռնարկվում ԵՀ կողմից։
Կարծիքներ