Պակիստանը զենք է մատակարարել Կիևին․ մանրամասներ

Պակիստանը զենք է մատակարարել Կիևին․ մանրամասներ

Վաշինգտոնն օգնել է Իսլամաբադին Արժույթի միջազգային հիմնադրամից 3 միլիարդ դոլար ստանալ այն բանից հետո, երբ Պակիստանը համաձայնել է 900 միլիոն դոլարի զենք մատակարարել Ուկրաինային: 

Այս մասին պնդում է Intercept կայքը՝ վկայակոչելով ամերիկյան եւ Պակիստանի կառավարությունների աղբյուրները։
Գործարքի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել այս տարվա մայիսին Վաշինգտոնում Պակիստանի դեսպան Մասուդ Խանի և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի հանդիպման ժամանակ։

Գործարքը վարել է Global Ordnance-ը, որը Բայդենի վարչակազմի անունից զենք է մատակարարում Ուկրաինայի զինված ուժերին։ Ըստ New York Times-ի՝ ընկերությունը Կիևին մոտ մեկ միլիարդ դոլարի զենք է մատակարարել։