Ռեկտորը ճարահատյալ այլ միջոցների է դիմում

Ռեկտորը ճարահատյալ այլ միջոցների է դիմում

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը 2019 թվականի իր հաշվետվությունը հաստատելու համար ծայրահեղ միջոցների է դիմել։

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների նիստում ռեկտորի հաշվետվությունը չհաստատվեց՝ քվորում չլինելու պատճառով, Գևորգյանն էլ որոշել է մարտի 4-ի նիստը, որի օրակարգում կրկին ռեկտորի հաշվետվության հաստատման հարցն է, իրականացնել հարցման կարգով, այսինքն՝ քննարկվող հարցը ուղարկել հոգաբարձուների անդամների էլեկտրոնային հասցեներին, և ստանալ նրանց պատասխանը։ Բանն այն է, որ նման կարևորության հարցը, ինչպիսին ռեկտորի հաշվետվության հաստատումն է, երբևէ չի իրականացվել հարցման կարգով, և քննարկվել է հոգաբարձուների նիստում, ապա դրվել քվեարկության։

Ստացվում է, որ հոգաբարձուների խորհուրդը պարզապես ողջ կազմով չի ներկայանում նիստին, և ռեկտորին մնացել է նման միջոցներով հաստատել իր հաշվետվությունը։