Ուզում է «ոչնչացնել արևմտյան քաղաքակրթությունը». Մասկը՝ Սորոսի մասին
Իլոն Մասկը կարծում է, որ ֆինանսիստ Ջորջ Սորոսը և նրա հիմնադրամը մտադիր են ոչնչացնել արևմտյան քաղաքակրթությունը։
«Սորոսի կազմակերպությունը, ըստ երևույթին, այլ բան չի ուզում, քան արևմտյան քաղաքակրթության ոչնչացումը», - գրել է Մասկը X-ի (նախկին Twitter) իր էջում։
Ավելի վաղ Tesla-ի և SpaceX-ի սեփականատերը հայտարարել էր, որ Սորոսը «ատում է մարդկությունը»։
Նա նաև հայտարարել է իր X ընկերության մտադրության մասին՝ դատի տալ Սորոսի հիմնադրած Open Society Foundations-ին՝ սոցիալական ցանցերում ատելության խոսքի ենթադրյալ աճի մասին ապատեղեկատվություն տարածելու միջոցով ազատության սահմանափակումներ կիրառելու փորձի համար:
Կարծիքներ